ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌՈ աշխատակիցները փակել են Սոթքի ճանապարհն ու թույլ չեն տալիս ԶԼՄ-ներին մտնել գյուղ

Ռազմական ոստիկանության աշխատակիցները փակել են Սոթքի ճանապարհն ու թույլ չեն տալիս ԶԼՄ-ներին մտնել գյուղ: Այս մասին հաղորդում է 24news-ի թղթակիցը:

 

Հաղորդվում է, որ հրահանգ ունեն պաշտպանության նախարարությունից` ԶԼՄ-ներին չթույլատրել Սոթք մտնել: 

 

Հիշեցնենք` մայիսի 11–ի ժամը 06:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Քաղաքականություն