Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:
Նա 9 հնարավոր միավորից վաստակեց 6–ը և զբաղեցրեց առաջին տեղը։
Սևյանն այս մրցաշարում ոչ մի պարտություն չկրեց` 3 պարտիա ավարտեց հաղթանակով, 6 անգամ ոչ–ոքի խաղաց։
Երկրորդից չորրորդ տեղերը հնգական միավորով կիսեցին Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևը, իրանցի Ամին Տաբատաբային և Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։
Մրցաշարն անցկացվեց Ջերմուկում մայիսի 3-ից 11-ը: Մրցանակային ֆոնդը 4 միլիոն դրամ է:
Նմանատիպ հոդվածներ
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը չորրորդ բրոնզե մեդալը նվաճեց բռնցքա...
Ծանրորդ Գոռ Մինասյանը հռչակվել է Ասիայի կրկնակի չեմպիոն
Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել է Ասիայի ծանրամարտի առաջնության կրկնակի չեմպիոն։ Նա...
Նարեկ Մանասյանը հաղթեց, Ռուսլան Ասլիկյանը պարտվեց․ բռնցքամարտի ԱԱ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցումային հերթական օրը իրենց մենամա...
Մարկ Ցուկերբերգը ջիու-ջիցուի մրցաշարում ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել
Meta ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցերում հրապարակել է բրազիլական ջիու-ջիցուի մրցաշարին իր...