Նարեկ Մանասյանը հաղթեց, Ռուսլան Ասլիկյանը պարտվեց․ բռնցքամարտի ԱԱ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցումային հերթական օրը իրենց մենամարտերն են անցկացրել Հայաստանի հավաքականի երկու բռնցքամարտիկ՝ Ռուսլան Ասլիկյանն ու Նարեկ Մանասյանը։
54 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից, որտեղ 0-5 հաշվով պարտվեց վենեսուելացի Յոել Ֆինոլ Ռիվասին։
1/8 եզրափակչում 92կգ քաշային Նարեկ Մանասյանը մենամարտեց իրանցի Պուրիա Ամիրիի հետ: Հայ բռնցքամարտիկին աջակցողները երաժշտությամբ ողջունեցին մեր մարզիկին, ու մենամարտի ընթացքում անընդհատ հնչում էր հայկական երաժշտությունը։ Առաջին ռաունդում Նարեկը զգալի առավելություն ուներ, ու մրցավարները 4։1 հաշվով առավելությունը տվեցին Մանասյանին։ Երկրորդ ու երրորդ ռաունդներում էլ Նարեկը առանց ավելորդ ռիսկի դիմելու պահպանեց իր առավելությունն ու հաղթեց մրցակցին։
Այսօր երկոյան 86կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչի ուղեգրի համար մենամարտելու է Ռաֆայել Հովհաննիսյանը, որի մրցակիցն է լինելու թուրք Հական Քոչը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցատեղի էր մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ) արդեն պարտվել ու լքել են մրցաշարը։
Նմանատիպ հոդվածներ
Սարգիս Ստեփանյանը չի մասնակցի Աշխարհի պարա աթլետիկայի առաջնությանը
Պարալիմպիկ կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով Աշխարհի պարա աթլետիկայի 2023թ Գրան պրի առաջնության մասնակից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովհաննես Բաչկովը հաղթեց թուրք մրցակցին
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) անցկացրեց քառորդ եզրափակիչ...
Մարկ Ցուկերբերգը ջիու-ջիցուի մրցաշարում ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել
Meta ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցերում հրապարակել է բրազիլական ջիու-ջիցուի մրցաշարին իր...
Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:Նա...