Ծանրորդ Գոռ Մինասյանը հռչակվել է Ասիայի կրկնակի չեմպիոն
Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել է Ասիայի ծանրամարտի առաջնության կրկնակի չեմպիոն։
Նա հրում վարժությունում գրանցել է 217 կգ, իսկ երկամարտի արդյունքում՝ 464 կգ արդյունք․ այս երկու արդյունքները նոր ռեկորդ են Ասիայի առաջնության համար։
2022 թվականին գերծանր քաշային հայ ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում ևս դարձել էր Ասիայի չեմպիոն (452 կգ՝ երկամարտում)։
Ասիայի 2023 թվականի առաջնությունն անցկացվում էր կորեական Չինջու քաղաքում՝ մայիսի 5-ից 13-ը։ Հաղորդում է ArmSport.am-ը։
Նմանատիպ հոդվածներ
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը չորրորդ բրոնզե մեդալը նվաճեց բռնցքա...
Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Ջերմուկում անցկացված «Jermuk Ashkhar» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:Նա...
Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր. World Challenge Cup
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի...
Սարգիս Ստեփանյանը չի մասնակցի Աշխարհի պարա աթլետիկայի առաջնությանը
Պարալիմպիկ կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով Աշխարհի պարա աթլետիկայի 2023թ Գրան պրի առաջնության մասնակից...