Մարկ Ցուկերբերգը ջիու-ջիցուի մրցաշարում ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել
Meta ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցերում հրապարակել է բրազիլական ջիու-ջիցուի մրցաշարին իր առաջին մասնակցության լուսանկարները: Հայտնի է, որ միլարդատերը ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել: Այս մասին հայտնում է NDTV-ն։
Մրցույթի արդյունքում Մարկ Ցուկերբերգը ստացել է մի քանի մրցանակ՝ Guerrilla Jiu Jitsu ակադեմիայի կազմում թիմային ելույթներում գրավելով առաջին և երկրորդ տեղերը։ Նրա մարզիչը մարտարվեստի հայտնի վարպետ Դեյվ Կամարիլոն է, որին միլիարդատերը սոցցանցերում շնորհակալություն է հայտնել։
Մարկ Ցուկերբերգի հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը գովել և շնորհավորել են նրան առաջին հաղթանակի կապակցությամբ։ Ինչպես ավելի վաղ ասել էր Ցուկերբերգը, նրա հետաքրքրությունը խառը մարտարվեստների նկատմամբ ի հայտ է եկել համավարակի ժամանակ։ Այն ժամանակ նա ուժերը փորձել էր ըմբշամարտում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովհաննես Բաչկովը հաղթեց թուրք մրցակցին
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) անցկացրեց քառորդ եզրափակիչ...
Սարգիս Ստեփանյանը չի մասնակցի Աշխարհի պարա աթլետիկայի առաջնությանը
Պարալիմպիկ կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով Աշխարհի պարա աթլետիկայի 2023թ Գրան պրի առաջնության մասնակից...
Նարեկ Մանասյանը հաղթեց, Ռուսլան Ասլիկյանը պարտվեց․ բռնցքամարտի ԱԱ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցումային հերթական օրը իրենց մենամա...
Լալայանը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի վերջին երկու մեդալները նվաճեցին Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայ...