ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում բողոքի ցույց է սկսվել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ վիզայի ռեժիմի և թռիչքների արգելքի չեղարկման

Մայիսի 10-ի երեկոյան Թբիլիսիում Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական թևի և «Հակակոռուպցիոն շարժման» անդամները։ Այս մասին հայտնում է IPN գործակալությունը։

 

Ակցիային է եկել 30-40 մարդ։ Նրանք բողոքում են Ռուսաստանում Վրաստանի քաղաքացիների համար վիզաների վերացման, ինչպես նաեւ երկրների միջեւ թռիչքների արգելքի վերացման դեմ։ Նրանք կարծում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս որոշումը կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրմանը։

 

Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ Վրաստան թռչելու թույլտվություն կստանան միայն այն ռուսական ավիաընկերությունները, որոնք պատժամիջոցների տակ չեն։ 

Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի հայտարարությունները Թբիլիսի թռիչքները վերսկսելու հնարավորության մասին։ 

Նա նաև նշել է, որ սահմանած սահմանափակումների պատճառով Ռուսաստանի իշխանությունների այսօրվա որոշումները բացասաբար չեն ազդի Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների վրա։ Կվրիվիշվիլին ընդգծել է, որ «Վրաստանը հավատարիմ կմնա արևմտամետ և եվրոպամետ կուրսին»։ 

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են նաեւ, որ Մոսկվայից թռիչքները վերսկսելու հարցում դեռ չեն ստացել։

Քաղաքականություն