ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրուն է չէ՞ տունը, ամեն ինչ ճաշակով եմ սարքում․ Գասպարյանը՝ իր հայտնի տան մասին

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր դատարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է իր հայտնի տան ձեռք բերելու պատմությանը, որը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ 

 

Ըստ Գասպարյանի՝ տունը իրեն նվիրատվություն է հարազատ մարդկանցից մեկից։

 

«Խոսում են, թե գործարքներ ենք արել, մի քանի միլիոնանոց տունը 300 հազարով ենք գնել։ Արդեն քանի տարի է՝ գնում է տան գործով այս դատը։ Ի դեպ, տունս սիրուն ա, չէ՞, ես միշտ ճաշակով եմ սարքում ամեն ինչ։ Ոստիկանությունն էլ եմ ճաշակով սարքել, ռազմականն էլ, որտեղ աշխատել եմ, ճաշակով սարքել եմ։ Միջոցների մասին էլ թող դատարանն ասի»,- նշել է 

նա։

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն