ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ նախկին փոխվարչապետը վրդովված է Մոսկվայում` մայիսի 9-ին անցկացված տոնակատարությունից
ՌԴ նախկին փոխվարչապետ Դմիտրի Օլեգովիչ Ռոգոզինը Telegram-ի իր ալիքում գրել է, որ Մոսկվայի իր գործընկերները պետք է կենտրոնանան ներկայիս պատերազմի և մեր ճակատի խնդիրների վրա:
«Երեկ, ասում են, Մոսկվայում հրավառություն է եղել։ Ի՞նչ է, Բախմուտը վերցրի՞ն, Դոնբասը ազատագրեցի՞ն, Կիևը կապիտուլացա՞վ:
Եվ ... Սա, պարզվում է, ի պատիվ ԽՍՀՄ-ի անցյալի հաղթանակների ...
Ինձ թվում է, որ Մոսկվայի իմ գործընկերները պետք է կենտրոնանան ներկայիս պատերազմի և մեր ճակատի խնդիրների վրա։ Իսկ դրանք կան և շատ մեծ են» - գրել է նա:
Նշենք, որ երեկ Ռուսաստանի մայրաքաղաքում տոնական հրավառություն է եղել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78 ամյակին:
Հիշեցնենք` Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամական քայլ է անվանել Մոսկվայում տեղի ունեցող տոնակատարություններին ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթանակի շքերթից հետո Փաշինյանն ու Պուտինը կարճ զրույց ունեցան
Տեսախցիկները ֆիքսել են, որ Մոսկվայում Մայիսի 9-ի հաղթանակի շքերթից հետո կարճ զրույց ունեցան։ Հիշեցնենք՝1945 թվականին ճիշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում․ Քյարամյան
Ես ընդհանրապես ոչ մի բանից չեմ վախենում. Ժամանակը կգա, կերեւա՝ ով է դավաճան, ով է փոքրոգի, գումարով կամ այլ շահերով տոգո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Կրեմլ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ժամանել է Կրեմլ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրիգոժինը դիմում է Պուտինին, Շոյգույին և Ռուսաստանի բնակիչներին
Wagner PMC-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձ է ձայնագրել պաշտպանության նախարարության ղեկավարությանը, նախագահին և հա...