ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ խուճապահար լքում են Թել Ավիվի օդանավակայանը
Անվտանգությամբ պայմանավորված Իսրայելի Թել Ավիվի մերձակայքում գտնվող Բեն Գուրիոն օդանավակայանից բոլոր թռիչքները և վայրէջքները դադարեցվել են։ Այս մասին հայտարարել են Իսրայելական աղբյուրները: Համացանցում տարածված տեսնայութում երևում է` ինչպես են մարդիկ խուճապահար վազում օդանավակայանում:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների կան մի քանի վիրավորներ, որոնք վիրավորվել են Գազայի հատվածին հարող իսրայելական բնակավայրերի վրա հրթիռակոծության հետևանքով։
Հիշեցնենք` այսօր Իսրայելը մի շարք հարձակումներ է իրականացրել Պաղեստինի Գազա քաղաքի հյուսիսում և հարավում: Պաղեստինը պատասխան հարված է հասցրել Իսրայելին: