Պուտինը մեկնաբանել է Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը. Անդրեյ Կոլեսնիկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ փակ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Այս մասին աղբյուրներին հղում տալով` գրում է «Коммерсант» թերթի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։ Լրագրողի խոսքերից պարզվում է, որ նախագահը խոսել է մեկ անօդաչու թռչող սարքի մասին, ոչ թե երկու:
Ինչպես գրում է Կոլեսնիկովը, «մի քանի օր առաջ գմբեթի կողքով անցած անօդաչու թռչող սարքի մասին» հարցին Պուտինն ասել է, որ «այս անօդաչու սարքում առանձնահատուկ բան չկա», այն «պատրաստված է մետաղալարից և ժամանակակից նյութերից, և որ այդպիսի ինքնաշենան օդաչու թռչող սարքերը թռչել են դեպի Սիրիայի Խմեյմիմ բազա, ուստի դրանք ծանոթ են, և որ այն պարունակում է ընդամենը 400գ տրոտիլ»,- ըստ Կոլեսնիկովի` Պուտինը «այնքան կարևորություն չի տվել այդ միջադեպին, որքան աշխարհն է տվել»:
Կոլեսնիկովի խոսքով, այս անգամ նախագահի հետ հանդիպումը կարճ է տևել, որից հետո նախագահը գնացել է շքերթի` Մոսկվա հրավիրված օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Լրագրողի խոսքով՝ Կրեմլում «զարմացել են», որ շքերթին ժամանել են գրեթե բոլոր հրավիրված հյուրերը։ «Եվ նույնիսկ նրանք, ովքեր չէին պատրաստվում, նույնպես եկել են», - ասում է նա:
Կոլեսնիկովը նաև նշել է, որ այս տարի շքերթի անվտանգության միջոցառումները «աննախադեպ էին»: Տրիբունա հասնելու համար անհրաժեշտ էր ստուգման չորս մակարդակ հաղթահարել:
Հիշեցնենք` մայիսի 3-ին երկու անօդաչու թռչող սարքեր հարվածել են Կրեմլին:
Նմանատիպ հոդվածներ
Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան
«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապ...
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին,...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...