
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գնալ Զագրեբ և ներկայանալ այս տեսքով․ սոցցանցերում քննարկում են, թե ինչ հագուստ է կրել Աննա Հակոբյանը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում է, որտեղ մասնակցել է մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելման ու դրա դեմ պայքարի թեմայով «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»։
Վարչապետի տիկինը սոցցանցերում կիսվել է գագաթնաժողովի շրջանակում արված լուսանկարներով, որոնք էլ քննադատության պատճառ են դարձել։
Աննա Հակոբյանին մեղադրում են գագաթնաժողովին ոչ համապատասխան հագուստով ներկայանալու համար։
«Մոլորակում չտեսնված բան է գնալ Զագրեբ և ներկայանալ Եվրոպական առաջնորդների գագաթնաժողովին այս տեսքով` ջինս, տոպ, ուսերին գցած ժակետ»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
«Լավ, ու՞ր են իր ոճաբանները, հետաքրքիր ա ըստ պռատակոլի ոնց ա էղել ու ինչի՞ չեն հետևում էդ պռոտոկոլին, էն որ նյետ սլով»,- գրել է մեկ այլ օգտատեր։
«Տեսնես ով է ոճաբանը, ախր պռատակոլ կա բան կա, դա անձնական այց չի, որ ոնց սիրտդ ուզի հագնվես... »,- վարչապետի տիկնոջ լուսանկարներն է մեկնաբանել մի ուրիշ օգտատեր։
Նշենք, որ այնուամենայնիվ գագաթնաժողովին Աննա Հակոբյանը չի մասնակցել ջինսե տաբատով։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ վարչապետի տիկինն իր դասական տաբատն ավելի ուշ փոխարինել է ջինսով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել էր Չեխիա։ Օդանավից իջնելիս վարչապետի տիկինը եղել էր ջինսե տաբատով, սպորտային կոշիկներով և կրկին արժանացել քննադատության։