Բայդենը պետական պարտքի պատճառով հնարավոր է չմասնակցի G7-ի գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասել է, որ պետական պարտքի հետ կապված իրավիճակի պատճառով հնարավոր է մնա երկրում և չմասնակցի G7-ի գագաթնաժողովին: Գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում։
Հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ G7-ի գագաթնաժողովը հետաձգվի երկրի ներքին ֆինանսական խնդիրների պատճառով, Բայդենն ասել է, որ ինքը նախկինի պես ուզում է Ճապոնիա մեկնել, սակայն պետական պարտքի և հնարավոր արժեզրկման խնդիրը «ամենակարևորն է» օրակարգում։
Միաժամանակ, Բայդենի խոսքով, իր բացակայությունը G7-ի գագաթնաժողովին «հնարավոր է, բայց քիչ հավանական»։
Այսօր Բայդենն ասել է, որ պետական պարտքի շեմի բարձրացման շուրջ բանակցությունների ձախողման դեպքում հնարավոր արժեզրկումը կործանարար կլինի ամերիկյան տնտեսության համար:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ավելի վաղ նամակ էր ուղարկել Կոնգրեսին, որտեղ նա հայտարարել էր, որ իշխանությունները արդեն հունիսի 1-ին կարող է սպառել արտակարգ միջոցառումները՝ կապված պետական պարտքի վերին շեմի հետ, ինչը կարող է արժեզրկման հանգեցնել:
Հիշեցնենք` պետական պարտքի հարցով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Կոնգրեսի առաջնորդների հետ ավարտվել է առանց էական արդյունքների, այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան
«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապ...
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին,...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...