Ուկրաինայի հակահարձակումը կարող է չլինել արագ և վճռական, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է․ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար
Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հարձակումը կարող է չլինել «պարզ, արագ և վճռական, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է»։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին, հայտնում է The Guardian-ը։
Ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդի Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնում՝ Քլեվերլին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հարձակումից սպասելիքները չափազանց մեծ են թվում, և իրականում ամեն ինչ կարող է ամենևին էլ «հոլիվուդյան» և հաջողված չլինել:
«Նրանք (Ուկրաինայի Զինված ուժերը) իրենց դրսևորել են որպես իրենց երկրի շատ, շատ արդյունավետ պաշտպաններ, բայց մենք պետք է գիտակցենք, որ պարզ, արագ և վճռական բեկում կարող է տեղի չունենալ», - ասաց Քլերլին:
«Ես հուսով եմ և ակնկալում եմ, որ նրանք հաջողության կհասնեն, քանի որ երբ ես տեսա ուկրաինացիներին, նրանք գերազանցեցին բոլոր սպասելիքները: Բայց մենք պետք է իրատես լինենք: Սա իրական աշխարհն է, այլ ոչ թե հոլիվուդյան ֆիլմ», - ասել է նա:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը Արևմուտքին հորդորել է շարունակել ռազմական աջակցությունն Ուկրաինային, անկախ նրանից, թե ինչպես է զարգանում հարձակումը, քանի որ «խաղադրույքները աներևակայելի մեծ են»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։ Ավելի վաղ Միացյալ նա...
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
Թուրքիան օդային տարածքը փակել է նաև Փաշինյանի օդանավի համար․ Չավուշօղլու
Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարաել է Թուրքիայի ԱԳ նախ...