ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կա հինգերորդ շարասյուն թող ներկայացնեն՝ ովքեր են. Սեյրան Օհանյան
Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իշխանականներից պարբերաբար հնչող հայտարարություններին 5-րդ շարասյան եւ օտարերկրյա գործակալների մասին։
«Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել եւ այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այն, որ պարտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, իրավիճակի համար պատասխանատու են իշխանության բոլոր թեւերը, միանշանակ է։ Դատաիրավական ամբողջ համակարգը պատերազմի ժամանակ մատը մատին չի խփել օրինականություն հաստատելու համար, դա էլ միանշանակ»,- նշել է Օհանյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան
Այսօր` մայիսի 11-ին, կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սոթքում տեղի ունեցող կրակոցների մասին, նշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախատեսված են նաև բանակցություններ Մոսկվայում՝ ԱԳ նախարարների մակարդակով. Սաֆարյան
Մոսկվայում վարչապետը մասնակցել է Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին, բանակցություններ չեն ընթացել։ Այդ մասին MediaH...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...