ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան
Այսօր` մայիսի 11-ին, կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սոթքում տեղի ունեցող կրակոցների մասին, նշել է.
«Ադրբեջանի այս գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում գրանցված առաջընթացը։ Այսօրվա սադրանքը նպատակ ունի խաթարել Բրյուսելում եռակողմ և Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,-ասել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով, Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաները օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցած որևէ առաջընթաց զրոյացնելու համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախատեսված են նաև բանակցություններ Մոսկվայում՝ ԱԳ նախարարների մակարդակով. Սաֆարյան
Մոսկվայում վարչապետը մասնակցել է Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին, բանակցություններ չեն ընթացել։ Այդ մասին MediaH...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...