ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե չլինի լուծում, կարող են լինել շատ աղետալի զարգացումներ. Լևոն Զուրաբյան
Ամերիկյան կողմը նման բաներ կիրառել է, երբ հակամարտող կողմերին նստեցնում է սեղանի շուրջ եւ փորձում մի քանի օրվա ընթացքում նրանց դիրքորոշումները մոտեցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Վաշինգտոնում կայացած 4-օրյա բանակցություններին:
Նա հիշեցրել է, որ նման բան արվել է Քեմփ Դեւիդում, երբ Իսրայելի եւ Եգիպտոսի հաշտությունը կայացավ.
«Փորձ արվեց Քի Վեսթում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին բերել էին Ֆլորիդա: Սա նմանատիպ մի փորձ էր, բայց երեւում էր, որ մի փոքր ավելի փոքր մասշտաբի փորձ էր եւ ակնհայտ էր, որ անպատրաստ էր, որովհետեւ իրականում ղեկավարների մակարդակով չէր արվել, արվել էր ԱԳ նախարարների մակարդակով: Երեւում էր, որ հաջողության երաշխիք չկար: Իրականում պարզեց՝ իսկապես, դա չկայացավ: Դա նաեւ պետք է բացատրել նրանով, որ այսօր ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնություն կա՝ ռուսական եւ արեւմտյան: Այդ նախաձեռնություններն իրար հետ մրցակցում են, հետեւաբար, մեկը մյուսին խանգարում են: Այնպես որ ակնկալել արագ լուծում, դժվար է, չնայած իրավիճակն այնպիսին է, որ եթե չլինի լուծում, կարող են լինել շատ աղետալի զարգացումներ»,-ասել է Զուրաբյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան
Այսօր` մայիսի 11-ին, կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սոթքում տեղի ունեցող կրակոցների մասին, նշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախատեսված են նաև բանակցություններ Մոսկվայում՝ ԱԳ նախարարների մակարդակով. Սաֆարյան
Մոսկվայում վարչապետը մասնակցել է Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին, բանակցություններ չեն ընթացել։ Այդ մասին MediaH...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են Հայաստանի վ...