ՔՊ-ն՝ հերթական սկանդալի մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կուսակցությունների, լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության մասին խոսող, պահանջներ ներկայացնող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական սկանդալի մեջ է ընկել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ աուդիտորական եզրակացություն է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվին՝ հայտնաբերելով աղաղակող ֆինանսական խախտումներ: Իշխող կուսակցությունը թուլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել, շուկայականից ցածր գնով կուսակցական գրասենյակներ վարձակալել եւ նվեր ստացել գրասենյակի տարածքներ, որոնք պարզ չէ՝ ով է տվել, ինչ ծառայության դիմաց եւ ինչ իրական նպատակներով:
Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն է ներկայացրել՝ համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Եվ այստեղ էլ հենց կանոններ են խախտվել, քանի որ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցությունները բոլոր դրամական միջոցները պետք է կատարեն անկանխիկ եղանակով: Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Իշխող կուսակցությունը երկու իրավաբանական անձանցից նաեւ բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել:
Բացահայտվել է նաեւ, որ 525 նվիրատուների մասով որեւէ տեղեկություն առկա չէ, չկա տվյալ՝ ով, ինչու է նվեր տվել իշխող թիմին: Սա էլ դեռ ամենը չէ. կուսակցությունը մեկ անձից ստացել է 4 մլն 992 հազար դրամի նվիրատվություն այն դեպքում, երբ տարեկան մեկ անձի կողմից 2 մլն 500 հազար դրամ պետք է կազմի այն, այսինքն՝ ՔՊ-ն ստացել է նաեւ թուլատրելիից ավելի նվիրատվություն՝ գումարի տեսքով:
Նկատենք, որ ՔՊ-ի վարչության կեղծված ընտրություններից հետո այս բացահայտումները երկրորդ խոշոր սկանդալն է իշխող ՔՊ-ի շուրջ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թաղվել են կոռուպցիայի մեջ»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բ...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...
Որոշ հարցերում ինչ–որ առաջընթաց եղել է. Արմեն Գրիգորյանը՝ բանակցությունների մասին
Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի հիմնարար հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հաղթանակի զբոսայգում այս...