Հինգերորդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա. Քյարամյան
Շատ ուրախ կլինեի, որ շատերը որպես կամավոր Շուշիում գտնվեին, և միգուցե այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք։ Այս մասին այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է Քննչկան կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
Դիտարկմանը, որ այս իշխանության օրոք է Շուշին ընկել, նա արձագանքել է.
«Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա: Իհարկե, նախաքննություն է իրականացվել, ամբողջությամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է այդ մասով Գործը գտնվում է դատաքննության փուլում»:
Հարցին, թե արդյոք ինքը վարչապետին խորհուրդ չի տալիս չխոսել, քանի որ շատ գործեր գտնվում են քննչական կոմիտեի վարույթում եւ նախաքննական գաղտնիքներ կան, Քյարամյանը պատասխանել է.
«Ես պարոն վարչապետին խորհուրդներ տալու կամ ընդհանրապես այդ հարցերով շփվելու իրավասություն չունեմ: Մեր գործունեությանը պարոն վարչապետը երբեք չի խանգարել, ես էլ որեւէ մեկին չեմ զեկուցում»:
Քյարամյանը նաև խոստացել է, որ մի օր հասարակությունը հստակ կիմանա, թե ովքեր են հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով պարտություն եղավ.
«Հինգերորդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա»,- ասել է նա՝ հավելելով,- «Հինգերորդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում, դրանց մի մասն արդեն լուծվել է: Մի մասը հանրայնացվել է, մի մասը, նախաքննական շահից ելնելով, դեռևս չի հանրայնացվել: Բայց կգա ժամանակը, երբ մեր հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանա՝ ովքեր են հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով, ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքները ոնց սկսվեց և ոնց ավարտվեց: Ես դա ձեզ խոստանում եմ»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...