Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել. ԱՄՆ պետդեպի խոսնակ
Միացյալ Նահանգները կառուցողական է որակում նախորդ շաբաթ մայրաքաղաք Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ բանակցությունները։ Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Մեր կարծիքով, նախորդ շաբաթվա քննարկումները կառուցողական էին, և մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները նշանակալի առաջընթաց են գրանցել դժվար խնդիրների հաղթահարման հարցում։ Երկու երկրները, ինչպես գիտեք, սկզբունքային համաձայնության են եկել որոշակի պայմանների շուրջ և ավելի լավ փոխըմբռնման` մեկը մյուսի տեսակետների վերաբերյալ։ Մենք հավատացած ենք, որ հավելյալ բարի կամքի և ճկունության, ինչպես նաև փոխզիջման պարագայում հնարավոր կլինի հասնել համաձայնության»,- ասել է Պատելը։
Նա վերահաստատել է ԱՄՆ լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղության։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներկա կգ...
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...