Չավուշօղլուն վաղը կմեկնի Մոսկվա
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 10-ին կայցելի Մոսկվա, հայտնում է Anadolu գործակալությունը։ Չավուշօղլուի խոսքով՝ երկօրյա այցի շրջանակներում ինքը կմասնակցի Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպմանը։
Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում քաղաքական կարգավորման խթանման, ինչպես նաև փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պատրաստվում է բանակցություններ վարել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մայիսի 10-ին Մոսկվայում կայանալիք Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովի շրջանակում։
Չավուշօղլուն հայտնել էր, որ մայիսի 10-ին Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։
2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալել է Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև վերջին 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ Իրանի արտգործնախարարը ողջունել է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները։
Ապրիլին չորս երկրների պաշտպանության նախարարները հանդիպել են Մոսկվայում։ Այն ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել էր, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերն ընդգծել են քառակողմ ձևաչափով երկխոսությունը շարունակելու կարևորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։ Ավելի վաղ Միացյալ նա...
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
Թուրքիան օդային տարածքը փակել է նաև Փաշինյանի օդանավի համար․ Չավուշօղլու
Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարաել է Թուրքիայի ԱԳ նախ...