ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Նեմեսիսն» ապամոնտաժելու պահանջի մասին
Հայ թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների։ Այսօր Հաղթանակի զբոսայգում այս մասին ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե թե Հայաստանը պետք է ապամոնտաժի Երևանում տեղադրված հուշարձանը, որը նվիրված է «Նեմեսիս» գործողության հերոսներին:
«Արձանի հարցը Հայաստանի ներքին հարցն է, և որևէ մեկն իրավունք չունի այդ հարցերում խառնվել», - ասել է Արմեն Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ.
Նշենք, որ պաշտոնական Անկարան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի բերանով, պահանջել էր ապամոնտաժել Երևանում տեղադրված հուշարձանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան
Այսօր` մայիսի 11-ին, կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սոթքում տեղի ունեցող կրակոցների մասին, նշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախատեսված են նաև բանակցություններ Մոսկվայում՝ ԱԳ նախարարների մակարդակով. Սաֆարյան
Մոսկվայում վարչապետը մասնակցել է Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին, բանակցություններ չեն ընթացել։ Այդ մասին MediaH...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...