ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռեալը»՝ Իսպանիայի 20-ակի գավաթակիր
Մադրիդի «Ռեալը» 20-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մրցեց «Օսասունայի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 58-րդ րոպեին «Օսասունան» վերականգնեց հավասարությունը իսպանացի կիսապաշտպան Լուկաս Տոռոյի գոլի շնորհիվ։
«Ռեալի» հաղթական գոլը 70 րոպեին խփեց Ռոդրիգոն՝ ձեւակերպելով դուբլ։
Նախորդ անգամ Արքայական ակումբն Իսպանիայի գավաթակիր էր դարձել 2014 թվականին դարձյալ Անչելոտիի ղեկավարությամբ։
Իսպանիայի գավաթ, եզրափակիչ
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բրավո՛, Հենո». ՀՖՖ-ի արձագանքը Մխիթարյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հենրիխ Մխիթարյանի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»- «Ինտեր» խա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ֆուտբոլային խաղի ժամանակ քուրդ խաղացողի ուղղությամբ երկրպագուները շշեր են նետել
Ոչ մի արտասովոր և թուրքական առօրյայից դուրս բան: Այս մասին գրել է թելեգրամյան Баграмян 26 ալիքը և տեսանյութ հրապարակել:Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպայի չեմպիոններին «Զվարթնոցում» դիմավորեցին զուռնա-դհոլով
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանն իր հաղթանակը նվիրում է սահմանը պաշտպանող տղաներին։ Նա այդ մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եղիշե Մելիքյանն ու Ռոբերտ Արզումանյանը հարվածեցին իրար
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրի «Նոա» - «Փյունիկ» հանդիպման ժամանակ թիմերի մարզիչներ Ռոբերտ Ար...