ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանը գնման վկայականներ է տալու բնակարանների բնակիչներին». Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը գործակարգավարական նիստում ներկայացրել է Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նրա խոսքով՝ վերջին այցից հետո բոլոր բնակիչների հետ զրուցել են առանձին-առանձին և ներկայացրել բնակարանների ձեռքբերման վկայականների տրամաբանությունը, չափը և մյուս մանրամասները։
Մաչյանի խոսքով՝ քաղաքացիներից ստացել են երկու տիպի դժգոհություններ.
«Առաջինը․ բնակարան ձեռք բերելու դժվարություններն են՝ կապված գումարն ստանալուց հետո բնակարան ձեռք բերելու հետ։ Երկրորդը, որն ավելի մեղմ դժգոհություն էր, քառակուսի մետրի հաշվարկի տրամաբանության վերաբերյալ է»։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկեց բարձրաձայնել, թե ինչի մասին է խոսքը։
«Մեկ քառակուսի մետրի հաշվարկը 402 հազար դրամ է։ Իհարկե, Երևանի կենտրոնում բնակարան չես գնի այդ գնով, բայց, վստահաբար, քաղաքում հնարավոր է գտնել բնակարաններ։ Կարծում եմ՝ բավականին ռացիոնալ թիվ է»,- նշել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ իր համար մի փոքր անհասկանալի է՝ քառակուսի մետրերի հաշվարկը արձանագրված փաստաթղթային տրամաբանությա՞մբ է այդ չափումն իրականացնում, կա՞ որևէ թուղթ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսում են 4-րդ կարգի վթարային շենքի մասին, որը հնարավոր ամեն երկրաշարժից կարող է փլվել․
«Մենք գիտակցում ենք այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու՝ մեր պատասխանատվությունը, թեև ուղիղ պարտավորություն Երևանի քաղաքապետարանը չունի։ Բայց մենք այդ գիտակցումով, հասկանալով վտանգը, քաղաքացիների անվտանգության խնդիրը, գնում ենք ֆինանսական լուծման։ Երևանը գնման վկայականներ է տալու բնակարանների բնակիչներին, և ես խնդրում եմ համապատասխան վերաբերմունք ունենալ նաև քաղաքապետարանի նկատմամբ, որովհետև մենք, կոպիտ ասած, մենակ փրկողի դերում չենք կարող լինել։ Պետք է լինի համագործակցություն»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է․ Փաշինյան
Այսօր` մայիսի 11-ին, կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սոթքում տեղի ունեցող կրակոցների մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախատեսված են նաև բանակցություններ Մոսկվայում՝ ԱԳ նախարարների մակարդակով. Սաֆարյան
Մոսկվայում վարչապետը մասնակցել է Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին, բանակցություններ չեն ընթացել։ Այդ մասին MediaH...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...