«Միայն մենք կորոշենք, թե դու որտեղ գնաս». Քադիրովը՝ Պրիգոժինին

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հրամայել է «Վագներ»  մասնավոր ռազմական կազմակերպության  ղեկավար Եվգենի Պրիգոժինին չթողնել դիրքերը Բախմուտում, այլ սպասել նրա զինյալների ժամանմանը: Կադիրովի ՝ այսօր ՝ 2023 թվականի մայիսի 7-ին արված ուղերձի տեսանյութը հրապարակել է ռուս լրագրող Իլյա Շեպելինը։ Քադիրովը մասնավորապես ասել է, որ մինչև դիրքեր չհասնեն, մինչև ինքը բոլոր դիրքերը չբաժանի, Պրիգոժինը պաշտպանությունում պետք է լինի։ Եվ երբ իրենք սկսեն գործողությունները, միայն այդ դեպքում իրենք կորոշեն, թե ուր գնա Պրիգոժինը:

 

Քադիրովը նաեւ ասել է, որ ինքը կասի, թե ինչ պետք է անի Պրիգոժինը: Նրա հետ կկապվեն մարդիկ և կբացատրեն։ Նա բողոքել է, որ Պրիգոժինը «կադիրովցիների» համար թողել է ռազմաճակատի ամենածանր հատվածները։ «Նա վերցրեց  լավ վայրերը, որը հարմար էր իր համար։ Այլ... դժվար վայրեր, պետք է գնալ: Սա վերջին մենամարտն է», - ասել է Չեչնիայի առաջնորդը։

 

Կադիրովը նաեւ վրդովվել է Պրիգոժինի այն պնդումից, թե Լուգանսկի մարզի Պոպասնայա քաղաքը գրավել են «վագներականները»: «Դու ասացիր, որ վերցրել ես Պոպասնայան։ Ես պաշտոնապես հայտարարում եմ մենք բոլորս այնտեղ էինք, և մեր ջոկատները վերցրեցին Պոպասննայան: Եվ այլ վայրերում, որտեղ  քեզ համար  վատ էր ... պետք էր եղբայրական ուս, դու դիմում էիր չեչեն եղբայրներին»,-հայտարարել է նա ՝ հավելելով, որ վիրավորվել է «եղբոր» պահվածքի պատճառով։

 

Տեսանյութի վերջում Չեչնիայի ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել Պրիգոժինին չփախչել Բախմուտի դիրքերից, քանի որ վագներականները «շատ անհրաժեշտ, անհրաժեշտ մարդիկ են» և «գիտեն տեղանքը»: «Եթե դուք մնաք մեզ հետ, ապա ես խոստանում եմ, որ մենք ավելին կտանք, կստեղծենք ավելի լավ պայմաններ, քան ձեր այսօրվա պայմաններն են, և կփորձենք, որ ձեզ մոտ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինի», - խոստացել է Կադիրովը: