Ցավում եմ, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում. Ալեն Սիմոնյանը` Ստամբուլում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Նեմեսիս» հուշարձանը տեղադրվել է քաղաքային իշխանությունների որոշմամբ։
«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանակնում, որ դա այստեղ ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ-բարիդարցիական քայլ», - ասել է Սիոմյանը: Նա հավելել է, որ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, իսկ այս մակարդակում կայացված որոշումներին բոլորն ականատես են վերջին ամիսներին:
Ալեն Սիմոնյանն նաև ասել է, որ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ գտնել։
«Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Հիշեցնենք` «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիան Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակել է իր օդային տարածքը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն նշել է, թե «հուշարձանի բացումը փառաբանում է արյունալի գործողությունը, որը ճանապարհ է բացել դեպի հրեշավոր ահաբեկչություններ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ - ն՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վա...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Արցախն «Ադրբեջանի կազմում անկլավ» է անվանել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան France Inter-ին (Ֆրանսիայի հանրային ռադիոկայան) տված հարցազրույցում Լեռ...
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքեն
Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լո...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...