Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ-ում «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի տեղադրմանը
Թուրքիան արձագանքել է Երևանում Նեմեսիս գործողության մասնակիցների արձանի տեղադրմանը, խստորեն դատապարտելով այն։
Թուրքիայի ԱԳՆ–ն նշել է, թե «հուշարձանի բացումը փառաբանում է արյունալի գործողությունը, որը ճանապարհ է բացել դեպի հրեշավոր ահաբեկչություններ»։
«Նման սադրիչ քայլերը, որոնք անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգու հետ, որեւէ կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Ընդհակառակը, դրանք բացասաբար կանդրադառնան կարգավորման գործընթացի վրա»,– ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է Երևանում բացված «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացման արարողությանը և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...