ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք է եղել Նապոլիի հաղթանակից հետո

Երկրպագուների զանգվածային ծեծկռտուք է եղել Ուդինեզեի տնային մարզադաշտում՝ Իտալիայի առաջնությունում Նապոլիի հաղթանակից հետո:

33 տարվա մեջ առաջին անգամ  (առաջին երկուսը Մարադոնայի գլխավորությամբ) նվաճել են  երկրի առաջնությունը: 

 

Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո «Նեապոլի» երկրպագուները դուրս են եկել խաղադաշտ` տոնելու հաղթանակը, սակայն մարզադաշտի տերերի երկրպագուները որոշել են մի փոքր փչացնել հյուրերի տոնը։

 

 

Նշենք, որ իտալական Ա սերիայի 33-րդ տուրում «Նապոլին» մրցել է  «Ուդինեզեի» դեմ։  Պայքարում գրանցվել է 1:1 հաշիվը։ «Նապոլին» վաստակել է 80 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` 33 տարի անց դառնալով Ա սերիայի չեմպիոն։ «Ուդինեզեն», 43 միավորով, 12-րդն է։

 

Ավելի վաղ նշել էինք, որ հրաձգություն է եղել «Նապոլիի» չեմպիոնության տոնակատարության ժամանակ: Հաղորդվում է  զոհի մասին: