ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխհրաձգություն է եղել «Նապոլիի» չեմպիոնության տոնակատարության ժամանակ. զոհ կա
«Նապոլիի» չեմպիոնության տոնակատարության ժամանակ Նեապոլի փողոցներում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մարդ է մահացել, հայտնում է La Repubblica-ն։
Ըստ աղբյուրի` փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր երկրպագուներ են եղել փողոցում: 26-ամյա տուժողը վիրավորվել է և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։
Մահացածի հարազատները, իմանալով տղամարդու մահվան մասին, հարձակվել են կլինիկայի վրա՝ պատճառելով լուրջ վնաս։ Գործով ներկայումս զբաղվում են իրավապահ մարմինները։
Ա սերիայի այս տիտղոսը երրորդն էր Նապոլիի պատմության մեջ։ Վերջին անգամ նեապոլցիները չեմպիոն են դարձել 1989/90 մրցաշրջանում, երբ թիմում էր խաղում Մարադոնան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 7-րդ դասարանցին կրակ է բացել Բելգրադի դպրոցներից մեկում. 8 զոհ կա
Հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 8:40–ի սահմաններում Բելգրադի դպրոցում յոթերորդ դասարանցի դեռահասը սկսել է կրակել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորդ անձրևների հետևանքով Ռուանդայում 95 մարդ է զոհվել
Ռուանդայի արևմուտքում վերջին 24 ժամում ավելի քան 90 մարդ է զոհվել հեղեղումների և սողանքների հետևանքով, որոնք առաջացել են...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելի վրայերթ ԱՄՆ-ում. 7 մարդ զոհվել է, 6-ը` հոսպիտալացվել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Բրաունսվիլում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին. յոթ մարդ զոհվել է, ևս վեցը հոսպիտալացվել են։ Մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ հրդեհներ են բռնկվել Սվերդլովսկի, Կուրգանի և Տյումենի մարզերում
Կուրգանի մարզում հրդեհների դեմ պայքարը շարունակվում է: Նահանգապետ Վադիմ Շումկովը մարզում արտակարգ ռեժիմ է հայտարարել: Կո...