Ռուս-ուկրաինական խաղաղությունը մոտ է․ԱՄՆ-ի նոր սցենարը
Միացյալ Նահանգները նպատակ ունի մարտ ամսին հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնության կնքմանը։ Այդ հարցը քննարկվել է Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում Աբու Դաբիում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկված պլանի համաձայն՝ հնարավոր խաղաղ համաձայնագիրը պետք է ներկայացվի համազգային հանրաքվեի, իսկ դրանից հետո Ուկրաինայում կարող են անցկացվել նախագահական ընտրություններ։ ԱՄՆ և Ուկրաինայի բանակցողները նշել են, որ քվեարկությունն ավելի նպատակահարմար է կազմակերպել մոտ ժամանակահատվածում։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան կողմը հայտնել է ուկրաինացի գործընկերներին, որ գործընթացը ցանկալի է արագացնել, քանի որ Դոնալդ Թրամփը առաջիկա ամիսներին կենտրոնանալու է ներքին քաղաքական հարցերի վրա՝ կապված Կոնգրեսի նոյեմբերյան ընտրությունների հետ։
Միևնույն ժամանակ գործակալության այլ աղբյուրներ այդ ժամկետները համարում են անիրատեսական։ Նրանց գնահատմամբ՝ միայն հանրաքվեի և ընտրությունների կազմակերպման համար Ուկրաինայում անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ և առնվազն վեցամսյա նախապատրաստական փուլ։
Լուրջ խոչընդոտ է մնում նաև տարածքային հարցը։ Ռուսաստանը պնդում է Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջը, ինչպես նաև մերժել է Զապորոժիեի ատոմակայանը ԱՄՆ վերահսկողության տակ փոխանցելու առաջարկը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...