Չինաստանը մտադիր է տիեզերական ավիակիր կառուցել
Չինաստանի պետական լրատվամիջոցները ներկայացրել են «Լուաննյաո» անունը կրող տիեզերական ավիակրի հայեցակարգը, որը, ըստ հրապարակված նյութերի, նախատեսված է հիպերձայնային հրթիռների և անօդաչու կործանիչների արձակման համար։ Սարքը նկարագրվում է որպես բազմաֆունկցիոնալ հարթակ, որը կարող է գործել մթնոլորտի վերին շերտերում և տիեզերքին մոտ բարձրությունների վրա։
Հայեցակարգի համաձայն՝ ավիակիրը կունենա ֆուտուրիստական ձևավորում և կշարժվի ծայրահեղ բարձր արագությամբ։ Նշվում է, որ «Լուաննյաո»-ի վրա հնարավոր կլինի տեղակայել մինչև 88 անօդաչու թռչող սարք, որոնք նախատեսված են տարբեր ռազմական առաջադրանքների համար։
Միաժամանակ նախագծի իրագործելիությունը հարցականի տակ է դրվում մի շարք փորձագետների կողմից։ Բրիտանական մամուլին տված մեկնաբանություններում ռազմական վերլուծաբան Փիթեր Լեյթոնը նշել է, որ ներկայում նման համակարգի ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաները գոյություն չունեն։
Փորձագետների կարծիքով՝ նման կոնցեպտների հրապարակումը կարող է ուղղված լինել ներքին լսարանին՝ ցուցադրելու Չինաստանի երկարաժամկետ ռազմատեխնիկական հավակնությունները, սակայն դրանք առայժմ չեն համարվում գործնականում հաստատված ծրագրեր։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների բնակապահովման նոր մեխանիզմ․ ՊՆ նախարար
Եվս մեկ բարեփոխում, որը վերաբերում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում...
Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու պատարագի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի` մասնակցելու Սուրբ և անմահ պատարագի: Հավելենք՝ ավելի վա...
ԱՆ-ն՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքի» լուրերի մասին
Cgtnturk.com լրատվական կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ...
Արաղչին՝ ատոմային ռումբ ստեղծելու մասին
Իրանը չի ձգտում ատոմային ռումբ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է...