ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրեթե ամբողջությամբ ցամաքել է Արցախի Սարսանգի ջրամբարը. Հոխիկյան
«Հայկական Ալիքը» ահազանգում է, որ գրեթե ամբողջությամբ ցամաքել է Արցախի Սարսանգի ջրամբարը։ Սա նշանակում է ոչ միայն բնապահպանական աղետ, այլև Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ, ինչը իր հետ բերելու է այլ խնդիրների։ Այս մասին գրել է միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Ես հասկանում եմ Ադրբեջանի նպատակները՝ ստիպել, որպեսզի Արցախ էլեկտրաէներգիա և գազ մտնի Ադրբեջանից։ Դա ևս մեկ ճնշման լծակ կլինի թշնամու ձեռքին։
ՀՀ ոլորտային գերատեսչություններին հարցումներ եմ ուղարկել Սյունիքի մարզից դեպի Ստեփանակերտ նոր էլեկտրագծի կառուցման ընթացքի և ժամկետների մասին։ Սա մեր ամենափոքր պատասխանն է Ադրբեջանին, դրան զուգահեռ կան այլ գործոններ, որոնք պետք է օգտագործենք և զսպենք թշնամուն»,- գրել է Հոխիկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Սարսանգի ջրամբարը նման տեսք է ստացել, քանի որ ադրբեջանական կողմը արդեն երեք ամիս է, ինչ չի թույլատրում հայ մասնագետներին վերացնել Աղավնո-Բերձոր հատվածում Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի վթարը: