Սպորտ

Մեսսին ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիա մեկնելու համար

Gohar Vardanyan 1 րոպե 390 դիտում
Մեսսին ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիա մեկնելու համար

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբակիցներից ներողություն է խնդրել Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի տնային խաղում «Լորիանից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո գործնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելու համար, գրում է  Skysports-ը։ 

 

Մեսսին արաբական այս երկրում զբոսաշրջության նախարարության դեսպանն է։ Ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձում ասել է․ «Ազնվորեն, ես կարծում էի, որ խաղից հետո հանգստյան օր ենք ունենալու, ինչպես նախորդ շաբաթներին: Ես կազմակերպել էի այս ճամփորդությունը, որը չեղարկել չէի կարող: Կրկնում եմ, ուզում եմ ներողություն խնդրել արածիս համար: Սպասում եմ լսելու, թե ակումբն ինչ է ուզում անել ինձ հետ»:

 

Նշենք, որ չորեքշաբթի հայտնի էր դարձել, որ Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն, քանի որ Ֆրանսիայի չեմպիոնները չեն պատրաստվում հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250