Հայաստանը միջազգային փաստահավաք խմբի ներկայությունը ԼՂ–ում համարում է անհրաժեշտ. Փաշինյան
Անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ընդգծեց ՀՀ վարչապետը, 2020 թվականի նեյոմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարին կայացրած որոշման կոպիտ խախտում են։ Այս մասին այսօր նշել է է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտը պայմանավորվածություններին Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը` անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ԼՂ ում և Լաչինի միջանցքում»,– հայտարարել է վարչապետը։
Ըստ Փաշինյանի` արդեն 4 ամիս է` ԼՂ ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժվելու իրավունքից, Ադրբեջանը խափանել է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, իսկ սնունդը ԼՂ –ում վաճառվում է կտրոններով։
«Դա նշանակում է որ այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ, վարչապետ Փաշինյանն ու հավելեց, որ հայկական կողմի գնահատմամբ` Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայերի էթնիկ զտում իրականցնելու նախապատրաստություն է»։
Այս համատեքստում Հայաստանը միջազգային փաստահավաք խմբի ներկայությունը ԼՂ –ում ու Լաչինում համարում է անհրաժեշտ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Այս մաս...