ԱՄՆ-ն կողմերին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փոխանցում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս օրերին Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր։
Պետքարտուղարության խոսնակը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում:
«Չափազանց շատ կյանքեր խլած ու շատ երկար տևող հակամարտությանը տևական կարգավորում գտնելու միակ ճանապարհն այն է, որ ի վերջո այս մարդիկ իրենց ապահով զգան իրենց տներում, և նրանց իրավունքները պաշտպանված լինեն», - փոխանցել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից, հավելելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է «երկարատև, կայուն համաձայնությանը, որը խաղաղության հիմք կարող է դնել»։
Միաժամանակ, Պետդեպարտամենտն ընդգծում է, որ հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակը, բնույթն ու բովանդակությունը պետք է կողմերը որոշեն. «Վաշինգտոնը պատիվ ունի հյուրընկալելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, մինչ նրանք աշխատում են խաղաղության ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասում խաղաղ ապագան առաջ մղելու նպատակին։ Կողմերի ուղիղ երկխոսությունը երկարատև խաղաղությանը հասնելու և խնդիրները լուծելու բանալին է։
Հարաբերությունները կարգավորելու համաձայնության շրջանակն ու բնույթը կողմերի գործն է։ Մեր նպատակն է տարածք տրամադրել, որտեղ կարող են տեղի ունենալ երկկողմ քննարկումներ, և կողմերը կարող են միասին կատարել իրապես դժվարին աշխատանքը՝ երկարատև խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար։ Ինչ կարող է տեղ գտնել համաձայնության մեջ, և ինչը՝ ոչ` կողմերին վերաբերող հարց է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որ ձեր նման ռսամոլսները ստեղից ռադ ըլնեն»․ Երևանում 2 կին պոկում են Արցախի դրոշը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է,որ Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող ցուցատախտակից երկու կին պոկում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղուկ գազի գինը գնալով թանկանում է․ ո՞րն է պատճառը
Auroranews-ը ահազանգեր է ստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման մասին։ Քաղաքացիները նշում են՝ մեկ շաբաթում 70-80 դրամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում փոսն ընկնելուց հետո քաղաքացու մեքենայի անվտանգության բարձիկները բացվել են
Auroranews-ն ահազանգ է ստացել Երևանի Բագրևանդ փողոցից, որ փողոցի անբարեկարգ վիճակի, հսկա փոսերի պատճառով քաղաքացու մեքեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ գրաված հողերը հետ բերեք․ ազատամարտիկների՝ Հաղթանակ զբոսայգի մուտքն արգելում են
Այս պահին Հաղթանակ զբոսայգի են այցելել ՔՊ-ականները՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ միասին: Վերջիններս, սակայն, իրենց հա...