ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղուկ գազի գինը գնալով թանկանում է․ ո՞րն է պատճառը
Auroranews-ը ահազանգեր է ստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման մասին։ Քաղաքացիները նշում են՝ մեկ շաբաթում 70-80 դրամով թանկացել է։ Պարզելու համար, թե որն է գնի նման փոփոխության պատճառը, կապ հաստատեցին հեղուկ գազ ներմուծող մի շարք ընկերությունների հետ։ «Գազ պրոպան» ընկերության գործավարը մեզ հետ զրույցում նշեց՝ պատճառն այն է, որ Վրաստանում օրենք է փոխվել, անցակետերում էլ նախկինի պես չեն աշխատում։
Նշենք, որ թեմային անդրադարձել է նաև ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և նշել․ «Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։ Պատկան մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայկական բեռնատարները կրկին կարողանան առանց խոչընդոտների ներմուծել հեղուկ գազը՝ այդպիսով վերահսկելով և կանխելով հեղուկ գազի շարունակական թանկացումը շուկայում»։
«Գազ պրոպան» ընկերության աշխատակցի խոսքը՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում փոսն ընկնելուց հետո քաղաքացու մեքենայի անվտանգության բարձիկները բացվել են
Auroranews-ն ահազանգ է ստացել Երևանի Բագրևանդ փողոցից, որ փողոցի անբարեկարգ վիճակի, հսկա փոսերի պատճառով քաղաքացու մեքեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի օդանավակայանում վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող օդանավը
Կապանի օդանավակայանում բարեհաջող վայրէջք կատարեց փորձնական թռիչք իրականացնող L410 տեսակի օդանավը։ Այս մասին տեղեկացնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիկահայերն Ադրբեջանի դեսպանատան մոտ են
ԱՄՆ-ում բնակվող հայերը ցույց են անցկացրել Միացյալ նահանգներում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։Այդ մասին իր Twitter-ում գրել...
ԱՄՆ-ն կողմերին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին ու Երևանին խնդրել է դիտարկել՝ ինչպես լավագույնս պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրա...