Սպասվում են ձյան տեղումներ
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում` օդում սպասվում է 0-4 աստիճան ցուրտ, որը մայիսի 3-ին կուղեկցվի ձյան տեղումներով։
Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Տեղումները կդադարեն մայիսի 4-ի ցերեկը։
Այսօր անձրև կգա նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 16-18, գիշերը` 5-7 աստիճան տաքություն։
Նմանատիպ հոդվածներ
Ներդրողները դատի են տվել Adidas-ին
Adidas-ին դատի են տվել որոշ ներդրողներ, որոնք պնդում են, որ ընկերությունը տեղյակ է եղել Քանյե Ուեսթի խնդրահարույց վարքագ...
Առաջիկա օրերի եղանակը
Երևանում այսօր ցերեկը, մայիսի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպ...
Առաջիկա օրերի եղանակը
Այսօր, ինչպես նաև մայիսի 1-3-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 4-ին` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամ...
Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ին
Տարադրամի շուկայում մայիսի 6-ին ԱՄՆ 1դոլարի առքի նվազագույն գին է սահմանվել 381դրամը, առավելագույն` 385 դրամը, վաճառքի ն...