Առաջիկա օրերի եղանակը
Այսօր, ինչպես նաև մայիսի 1-3-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 4-ին` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 5-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Մայիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը ՀՀ-ում
Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկ...
SpaceX-ը մեկնարկից մեկ րոպե առաջ չեղարկել է հրթիռի արձակումը
ViaSat 3 Americas առաքելությամբ Falcon Heavy գերծանր կրող հրթիռի արձակումը, որը կարող էր ամերիկյան SpaceX ընկերության կո...
Ներդրողները դատի են տվել Adidas-ին
Adidas-ին դատի են տվել որոշ ներդրողներ, որոնք պնդում են, որ ընկերությունը տեղյակ է եղել Քանյե Ուեսթի խնդրահարույց վարքագ...
Սպասվում են ձյան տեղումներ
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում` օդում սպասվում է...