Ներդրողները դատի են տվել Adidas-ին
Adidas-ին դատի են տվել որոշ ներդրողներ, որոնք պնդում են, որ ընկերությունը տեղյակ է եղել Քանյե Ուեսթի խնդրահարույց վարքագծի մասին ռեփերի հետ համագործակցությունն ավարտելուց տարիներ առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ներդրողները պնդում են, որ Adidas-ը չի կարողացել սահմանափակել ֆինանսական կորուստները և նախազգուշական միջոցներ ձեռնարկել դրանց ռիսկը նվազագույնի հասցնելու համար:
Ի պատասխան Adidas-ը հայտարարել է. «Մենք կտրականապես մերժում ենք այդ անհիմն մեղադրանքները»: Ընկերությունը հավելել է, որ «կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները դրանցից պաշտպանվելու համար»:
Ուեսթը դատավարության կողմ չէ։ Ռեփերը Adidas-ի համար մշակել էր Yeezy ապրանքանիշի ներքո չափազանց հաջող մարզակոշիկների շարք:
Սպորտային հագուստի հսկան անցյալ տարի դադարեցրեց համագործակցությունը ռեփերի հետ հակասեմական մեկնաբանությունների պատճառով: Անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ընկերությունը դադարեցրեց համագործակցությունը, հայտարարեց. «Adidas-ը չի հանդուրժում հակասեմիտիզմը և ատելության ցանկացած այլ դրսևորում»։ «Ye-ի վերջին մեկնաբանություններն ու գործողությունները եղել են անընդունելի, ատելություն առաջացնող և վտանգավոր, և դրանք խախտում են ընկերության արժեքները»:
Այնուամենայնիվ, ներդրողները, որոնք ԱՄՆ-ում դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ, պնդում են, որ Adidas-ը տեղյակ է եղել Ուեսթի կասկածելի վարքագծի մասին նրա հետ համագործակցություն սկսելուց առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են ձյան տեղումներ
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը և մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում` օդում սպասվում է...
Առաջիկա օրերի եղանակը
Այսօր, ինչպես նաև մայիսի 1-3-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, մայիսի 4-ին` առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամ...
Առաջիկա օրերի եղանակը
Երևանում այսօր ցերեկը, մայիսի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպ...
Եղանակը ՀՀ-ում
Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկ...