Ուկրաինան հակահարձակումը կսկսի մինչև մայիսի 15-ը. Պրիգոժին
«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման պատրաստակամության մասին։ Այս մասին Պրիգոժինն ասել է լրագրող Սեմյոն Պեգովի հետ տեսազրույցում։
Պրիգոժինի խոսքով ուկրաինական զորքերը առաջ չեն գնացել վատ եղանակի և, հնարավոր է, «որոշ ներքին խնդիրների պատճառով:
«Միգուցե մայիսի 9-ին մեզ ընդմիջում տան։ Ուկրաինական բանակն ավարտել է նախապատրաստական աշխատանքները և ամենայն հավանականությամբ, կսկսի իր հակահարձակումը մինչև մայիսի 15-ը։ Մինչև մայիսի 15-ը Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակումը կլինի 100%-ով»,- փաստել է Պրիգոժինը:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանհիմնադիր Եվգենի Պրիգոժինը ներկա չի լինի Մոսկվայում Հաղթանակի շքերթին։
«Ոչ. Մենք շատ աշխատանք ունենք անելու»,- ասել է Պրիգոժինը հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ հատուկ ռազմական գործողությունների մարտիկների ստորաբաժանումները կմասնակցեն Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված շքերթին։
Նմանատիպ հոդվածներ
Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավոր ունենք. ՀՀ ՊՆ
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում. ԳՇ պետ
ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զր...
«Դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք». ԳՇ պետը նյարդայնացավ
Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամ...
«Արիության» մեդալը ստացել եմ «Վագներ»-ում սխրանքի համար. Կրեմլի խոսնակի որդի
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին` Նիկոլայ Պեսկովը, Արիության մեդալ է ստացել «Վագներ» Մասնավոր ռազմական ըն...