Անօդաչուների զանգվածային հարձակումներ Ռուսաստանի շրջանների վրա․ կան վիրավորներ
Սեպտեմբերի 3-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակումների։
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ոչնչացվել է շուրջ 20 ԱԹՍ։ Դրանք խոցվել են Տագանրոգում և մարզի յոթ շրջաններում։ Շոլոխովսկի շրջանում ԱԹՍ-ի հարձակումից հետո անտառում հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով շուրջ 0,2 հեկտար տարածք։ Տուժածներ չկան։
Միաժամանակ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 27 անօդաչու է չեզոքացվել։ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Անօդաչուների հարձակումներ են գրանցվել նաև Բելգորոդի մարզում։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ երեք խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Վնասվել են բնակելի տուն, ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման գիծ, ձեռնարկություններ և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Շեբեկինոյում հարվածներից հետո վնասվել են նաև ավտոբուս և բեռնատարներ, որոշ հատվածներում հրդեհ է բռնկվել։
Ռուսական կողմը հարձակումների համար մեղադրում է Ուկրաինային։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական բանակը հարվածելու է Ուկրաինայի էներգետիկային․ Պուտին
Ռուսաստանի զինված ուժերին հրահանգ է տրվել զանգվածային պատասխան հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների...
Ռուսական զորքերը բոլոր ուղղություններով շարունակում են առաջխաղացումը․ Գերասիմով
Ռուսական զորքերի հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով շարունակվում են՝ առանց տեմպերի նվազման։ Այս մասին...
Անօդաչուները հարվածել են Օրենբուրգի և Ուֆայի Ozon-ի պահեստներին
Օգոստոսի 27-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ozon ընկերության երկու օբյեկտների՝ Օրենբուրգի մարզում և Բաշկիրիա...
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել Բելառուսում
Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի տարածքում գերիների փոխանակում են իրականացրել «10-ը՝ 10-ի դիմաց» ձևաչափով։ Գերությունից...