«Արիության» մեդալը ստացել եմ «Վագներ»-ում սխրանքի համար. Կրեմլի խոսնակի որդի
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին` Նիկոլայ Պեսկովը, Արիության մեդալ է ստացել «Վագներ» Մասնավոր ռազմական ընկերությունում ծառայության համար։
Նիկոլայ Պեսկովն այդ մասին պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին։
[da75b4816a365b2d5035b13447dbcdd5.png]
«Որոշակի մարտական սխրանքի համար: Իմ ամբողջ անձնակազմն է սխրանք գործել։ Մենք հետաքրքիր առաջադրանք ունեինք։ Ավելին ասել չեմ կարող»,- ասել է նա։ Պեսկով կրտսերի խոսքով` ինքը ստիպված է եղել դիմել հորը, որն իրեն օգնել է կապ հաստատել «Վագներ» խմբի հետ։
Պեսկովի որդին հավելել է, որ շարքային է եղել, չնայած որ պարտադիր ժամկետային ծառայության ժամանակ ստացել է ավագ սերժանտի կոչում։
Ավելի վաղ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տելեգրամյան ալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Դմիտրի Պեսկովը դիմել է իրեն` խնդրելով որդուն ծառայության վերցնել որպես սովորական հրետանավոր։
Նմանատիպ հոդվածներ
Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավոր ունենք. ՀՀ ՊՆ
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում. ԳՇ պետ
ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զր...
Ուկրաինային մատակարարվող զենքը հայտնվում է սև շուկայում. ամերիկացի լրագրող
Արևմուտքը գիտի, որ ուկրաինական զորքերին մատակարարվող զենքը հայտնվում է սև շուկայում, սակայն լրատվամիջոցներն այս մասին լռ...
«Դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք». ԳՇ պետը նյարդայնացավ
Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամ...