ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում. ԳՇ պետ
ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
«Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում, իսկ ադրբեջանցիներն էլ կանգնած են մեր ստորաբաժանումների, դիրքերի դիմաց»,–ասաց Ասրյանը։
Ինչ վերաբերում է Սոթքում տիրող իրավիճակին, երբ հայ զինծառայող էր զոհվել հակառակորդի կրակոցներից, ԳՇ պետն ասաց, որ այս պահին այնտեղ իրավիճակը հարաբերական կայուն է։
Ասրյանը չմեկնաբանեց սահմանազատման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցը։ Նրա խոսքով` սահմանազատման աշխատանքների համար ստեղծված է հատուկ հանձնաժողով, որն էլ զբաղվում է այդ աշխատանքներով, ԳՇ պետը ներկայացուցիչ ունի այդ հանձնաժողովում։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավոր ունենք. ՀՀ ՊՆ
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վի...
«Դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք». ԳՇ պետը նյարդայնացավ
Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամ...
Ուկրաինային մատակարարվող զենքը հայտնվում է սև շուկայում. ամերիկացի լրագրող
Արևմուտքը գիտի, որ ուկրաինական զորքերին մատակարարվող զենքը հայտնվում է սև շուկայում, սակայն լրատվամիջոցներն այս մասին լռ...
«Արիության» մեդալը ստացել եմ «Վագներ»-ում սխրանքի համար. Կրեմլի խոսնակի որդի
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին` Նիկոլայ Պեսկովը, Արիության մեդալ է ստացել «Վագներ» Մասնավոր ռազմական ըն...