«Դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք». ԳՇ պետը նյարդայնացավ
Ես զինվորական մարդ եմ, հրաման եմ ստանում, կատարում եմ:
Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ազատ գյուղի զորանոցում հրդեհից մահացած 15 զինվորների ծնողներին չի հանդիպում:
Դիտարկմանը, որ նրանք եւս զինվորականներ էին, եւ իշխանությունն ամենաթողություն է դրսեւորել, Ասրյանն ասաց.
«Նրանք իմ զինվորականներ են եղել, բայց դուք չեք կարող ասել՝ ամենաթողություն, դուք դատավոր չեք, որ ինձ ասում եք՝ ամենաթողություն ու դուք չեք իմանում իմ գործունեությունն ինչից է սկսվում եւ ինչով է ավարտվում, օրվա որ ժամին է սկսվում, որ ժամին է ավարտվում»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Նմանատիպ հոդվածներ
Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավոր ունենք. ՀՀ ՊՆ
Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում. ԳՇ պետ
ՀՀ ԶՈւ–ն դիրքային բարելավման աշխատանքներ է կատարում Տեղում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զր...
Ուկրաինային մատակարարվող զենքը հայտնվում է սև շուկայում. ամերիկացի լրագրող
Արևմուտքը գիտի, որ ուկրաինական զորքերին մատակարարվող զենքը հայտնվում է սև շուկայում, սակայն լրատվամիջոցներն այս մասին լռ...
«Արիության» մեդալը ստացել եմ «Վագներ»-ում սխրանքի համար. Կրեմլի խոսնակի որդի
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին` Նիկոլայ Պեսկովը, Արիության մեդալ է ստացել «Վագներ» Մասնավոր ռազմական ըն...