Թբիլիսիում փորձել են խեղդել ապրիլքսանչորսյան ցույցի մասնակից աղջկան
Թբիլիսիում Հայոց ցեղասպանության պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներից մեկի դեմ են հարձակվել և փորձել խեղդել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը:
«Տեղեկացնեմ, որ երեկ ապրիլքսանչորսյան ցույցից անմիջապես հետո ավտոբուսի կայարանում տարիքով մի կին (որին հասցրել են լուսանկարել) վիրավորել է մեր երթի մասնակիցներին, որից հետո փորձել է վնասել երթին մասնակից երիտասարդ աղջկա, որի երեսին պատկերված էր Հայաստանի դրոշ, սկզբում ձեռքն է վնասել, հետո ուզում էր հարվածել երեսին, իսկ վերջում բռնեց կոկորդից և փորձում էր խեղդել»,- գրել է նա:
Նա նաև նշել է, որ դեպքի վայրում բավականին վկաներ են եղել և տեսախցիկներ, իսկ իրավապահ մարմինները անմիջապես արձագանքել են և հեռացրել այդ կնոջը։
«Գործը հարուցվել է, և սպասում ենք, որ անկախ այդ մեղավոր կնոջ տարիքից, նա կպատժվի և դա կլինի մնացածի համար, որպես դաս։
Մենք բոլոր ուժերով կանգնած ենք հզոր երիտասարդ աղջկա կողքին և մեր աջակցությունն ենք հայտնում իրեն»,- գրել է ՀԿ նախագահը։