Այսօր Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք կիրականացվի
Այսօր՝ ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ նախարարության՝ իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։
Դեռ 2021-ի նոյեմբերին կառավարությունը հայտարարեց, որ գումար կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Սյունիք» օդանավակայանի կրած վնասների մարման համար:
Հիմնավորման մեջ նշվում էր, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։
Չվերթների մեկնարկը նախատեսվում էր 2022-ի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի տեղեկատվական դաշտում «մինի» ողբ է»․ Գառնիկ Դավթյան
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մինի ողբ է…Գոյություն ունի ադրբե...
Քաղաքացին արդեն իսկ մեր խնամքի ներքո Է․ Զառա Մանուչարյան
Ընկերներ, նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողներն այցելել են քաղաքացուն, իրականացրել կարիք...
Չենք պատրաստվում լքել Դադիվանքը․ Տեր Հովհաննեսը՝ Ադրբեջանից հնչած հայտարարության մասին
Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը:«Նրանք ինչ ուզում ասում են...
Կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրը հինգերրորդ օրն է չի գործում
Ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը ապրիլի 15-ից դադարեցված է: Այ...