Չենք պատրաստվում լքել Դադիվանքը․ Տեր Հովհաննեսը՝ Ադրբեջանից հնչած հայտարարության մասին
Վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը պնդում է, որ իրենք չեն պատրաստվում լքել Դադիվանքը:
«Նրանք ինչ ուզում ասում են, որովհետև ՀՀ առաջնորդը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն: Գնացեք, այդ հարցը հենց նրան տվեք, թե ինչ է մտածում այդ կապակցությամբ», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին բոլոր վանականները, ինքը գտնվում են Դադիվանքում.«Ես այստեղ եմ, իմ հողի վրա, իմ տան մեջ, իմ եկեղեցում: Թող այդ հարցին պատասխանի Հայաստանի Հանրապետության ոմն առաջնորդը»:
Մայր Աթոռի՝ ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանն լրատվամիջոցի հետ զրույցում ասսել է, որ այս պահին այդ հարցն է քննարկվում և շուտով կհայտարարվի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի հայ վանականները լքեն Դադիվանքը։
«Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգը (Դադիվանք)», - APA գործակալությանն ասել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին արդեն իսկ մեր խնամքի ներքո Է․ Զառա Մանուչարյան
Ընկերներ, նախարարության Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողներն այցելել են քաղաքացուն, իրականացրել կարիք...
Գևորգ Պետրոսյանը պատմում է, թե ինչպես է գլորվել ձորը
Auroranews-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է Վանաձոր-Ալավերդի ճանապարհին17 մետր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է․«Զգուշացե՛ք խաբեությունից։DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու վե...
Քաղաքացին 650-ից ավելի նամակ է ստացել․ ՊՆ-ի ու այլ պետական կառույցների գործարքներին վերաբերող փաստաթղթեր․ «Հետք»
2020-ի հունիսից Մարիամ Խաչատրյանն իր էլեկտրոնային հասցեին «Հայբիզնեսբանկից» ծանուցումներ է ստացել: Դրանք տարբեր անձանց բ...