Սուդանում հատուկ ջոկատայինները հարձակվել են Ֆրանսիայի դեսպանատան ավտոշարասյան վրա
Սուդանի արագ արձագանքման ուժերը հարձակվել են Ֆրանսիայի դեսպանատան կողմից քաղաքացիների տարհանման համար կազմակերպված ավտոշարասյան վրա, այս հայտարարությունն արել է կիրակի օրը Սուդանի բանակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Արագ արձագանքման ուժերը տարհանման ժամանակ հարձակվել են Ֆրանսիայի դեսպանատան ավտոշարասյան վրա»,- մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը Սուդանի զինված ուժերի հայտարարությունը։
Բանակի տվյալներով՝ դիվանագիտական ներկայացուցչության շենքի մոտ փոխհրաձգության արդյունքում մեկ ֆրանսիացի վիրավորվել է, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
Իսկ Արագ արձագանքման ուժերը Twitter-ի իրենց պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ միջադեպի համար մեղադրել են Սուդանի բանակին։
Արագ արձագանքման ուժերը բանակին մեղադրել են նաև միջազգային և մարդասիրական իրավունքի և հրադադարի ռեժիմը խախտելու համար։
Սուդանի բանակը ուրբաթ երեկոյան հայտարարել է երկրում եռօրյա հումանիտար զինադադար պահպանելու պատրաստակամության մասին։ Հինգշաբթի օրը հակառակորդ արագ արձագանքման ուժերը հայտարարել էին իրենց համաձայնության մասին՝ պահպանել հրադադարը ծոմապահության մուսուլմանական տոնի՝ Իդ ալ-Ֆիտրի ժամանակ: