Պայթյուն Փոքր Մանթաշ գյուղում․ կա տուժած
Ապրիլի 26-ին,՝ժամը 17։58-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որին հաջորդել է պայթյուն․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի պատերը՝ մոտ 30-35 քմ․ առկա է խոհանոցի տանիքի փլուզման վտանգ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Լ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
Փրկարարները իրականացնում են խոհանոցի տանիքի ամրացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձությունից ընկել է ձորը․ «Հրապարակ»
Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակին» պատմել է, որ Վանաձոր-Ալավ...
Ուժգին երկրաշարժ Ինդոնեզիայում
6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելքում գտնվող Մալուկու կղզիների մոտ՝ 60 կմ խորության...
Կրկին երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայում շաբաթ օրը 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգի...
Ավտովթար Բուրաստան գյուղի մոտակայքում․ կան տուժածներ
Ապրիլի 29-ին՝ ժամը 15:18-ին, Արարտի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի մոտակ...