ԱԱ-2026-ի եզրափակիչը կարող է հետաձգվել անտառային հրդեհների պատճառով
Կանադայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով օդի աղտոտվածության պատճառով հնարավոր է հետաձգվի Իսպանիայի և Արգենտինայի հավաքականների միջև կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը։
Առայժմ հետաձգման մասին խոսք չկա, սակայն ՖԻՖԱ-ն և ԱՄՆ պատասխանատու ծառայությունները վերահսկում են իրավիճակի զարգացումը։ Ինչպես հայտնում է «Ole.us»-ը, ԱՄՆ իշխանությունների համար առաջնային է մրցումների մասնակիցների ու երկրպագուների առողջությունը, ուստի սպառնալիքի դեպքում կկայացվի համապատասխան որոշում։ ՖԻՖԱ-ի կանոնակարգով նման իրավիճակների համար նախատեսված է գործողությունների ալգորիթմ, որը, սակայն, գործնականում դեռ երբևէ չի կիրառվել։
ԱԱ-2026-ի եզրափակիչը նախատեսված է հուլիսի 19-ին, և ԱՄՆ իշխանությունները նշում են, որ իրավիճակի վերաբերյալ կանխատեսումն ընդհանուր առմամբ բարենպաստ է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...