Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում դաշինքի անդամները «կվերահաստատեն աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է ապրիլի 20-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքներով համատեղ ճեպազրույցում:
«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է: Դաշինքը համաձայն է սրա հետ, միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի հիմնական նպատակն է ապահովել Ուկրաինայի առավելությունը, որպեսզի Ուկրաինան երաշխավորված լինի որպես ինքնիշխան ժողովրդավարական պետություն Եվրոպայում... Մեր ցուցաբերած աջակցությունը հնարավոր է դարձնում ՆԱՏՕ-ին ապագա անդամակցությունը»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Զելենսկին իր հերթին նշել է, որ Ուկրաինային «ավելին է պետք», քան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ներկայիս ձևաչափը։
«Մենք ցանկանում ենք հասկանալ, թե երբ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, մենք նաև անվտանգության երաշխիքներ ենք ուզում այդ ճանապարհին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը ժամանել է Կիև:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարու...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «...